Վերնագիր:Փիլիսոփայականը և գաղափարախոսականը Գարեգին Նժդեհի տեսական ժառանգության մեջ

Նկարագրություն:Մենագրությունը նվիրված է 20-րդ դարի նշանավոր հայ մտածող, ազգային-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի փիլիսոփայական հայացքների ամբողջական պատկերի և ցեղակրոն ուսմունքի առանձնահատկություների վերհանմանը։ Գրքում առաջադրվում են մի շարք նոր հարցադրումներ, որոնք նժդեհագիտական ուսումնասիրությունների շրջանակներում անպատասխան մնացած բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ ստանում են հիմնավոր լուծումներ։ Սույն հետազոտության մեջ վերհանվում է Նժդեհի ստեղծագործական ժառանգության մարդասիրական, ազգասիրական ինչպես նաև մերօրյա մարդու և հայի համար արդիական բովանդակությունը։ Ցույց է տրվում բոլոր մոտեցումների սնանկությունը, որոնք Նժդեհ մտածողին և գաղափարախոսին ներկայացնում են նացիստական, ֆաշիստական և ապաքրիստոնեական «զգեստներով»։ Գիրքը նախատեսված է հայ փիլիսոփայության, քաղաքական մտքի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, Նժդեհի տեսական ժառանգությամբ հետաքրքրվողների համար։

Հեղինակ:Արմեն Սարգսյան

Լեզու:Հայերեն

Տարեթիվ:2011

Ձևաչափ: PDF

Գիրքը ներբեռնել են 349 անգամ

Մեկնաբանություններ

Կիսվեք Ձեր տպավորություններով