Վերնագիր:Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը (XV-XVII դարեր)

Նկարագրություն:Աշխատության մեջ լուսաբանվում են Կ․Պոլսի գաղթօջախի պատմության մի շարք հանգուցային հարցեր, ինչպիսիք են գաղթօջախի կազմավորումն օսմանյան մայրաքաղաքում, Կ․Պոլսի հայ պատրիարքության հոգևոր-վարչական նկարագիրը, հայ համայնքի տեղը օսմանյան ավանդական հասարակության մեջ։ Մասնավորապես, քննարկվում են գաղթօջախի բնակչության թվաքանակի, եկեղեցիների պատմության, պատրիարքական իրավասությունների, հայ համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի, հարկային համակարգի և այլ հիմնահարցեր։ Աշխատության մեջ լուսաբանվում են նաև հայ կրոնական-հոգևոր կենտրոնների՝ Էջմիածնի և Կիլիկիայի կաթողիկոսությունների և Երուսաղեմի պատրիարքության հետ Կ․Պոլսի պատրիարքության փոխհարաբերությունների և այդ հենքի վրա վերջինիս համազգային նշանակությունը բնութագրող խնդիրներ։

Հեղինակ:Ալբերտ Խառատյան

Լեզու:Հայերեն

Տարեթիվ:2007

Ձևաչափ: PDF

Գիրքը ներբեռնել են 4 անգամ

Մեկնաբանություններ

Կիսվեք ձեր տպավորություններով