Վերնագիր:Հայոց լեզվի պատմություն

Նկարագրություն:Հայոց լեզվի պատմության այս դասագրքում ներկայացված են հայոց լեզվի պատմության՝ իբրև ինքնուրույն գիտակարգի, ուսումնասիրության առարկան, մեթոդները, աղբյուրները, կապն այլ գիտությունների հետ, հայերենի գիտական շրջանաբաժանումը, հնդեվրոպական նախահայրենիքի տեղակայմանը վերաբերող արդի ըմբռնումները, հայոց ժողովրդանունների ստուգաբանությունը, նախամաշտոցյան հայ մատենագրության գոյության վարկածները, գրերի գյուտի քննական-բանասիրական վերլուծությունը, հայերենի բառապաշարի ծագումնաբանական դասակարգումը, ինչպես նաև պատմական հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության հիմունքները՝ հին հայերեն, միջին հայերեն, աշխարհաբար՝ գրական արևելահայերեն և արևմտահայերեն, տարբերակների զուգադրահամեմատական քննությամբ: Դասագիրքը նախատեսված է բանասիրության ֆակուլտետների ուսանողների համար, բացի այդ՝ կարող է օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայ բանասիրության և հայագիտության հիմնախնդիրներով:

Հեղինակ:Ա. Աբաջյան, Ն. Դիլբարյան, Ա. Յուզբաշյան

Լեզու:Հայերեն

Տարեթիվ:2017

Ձևաչափ: PDF

Գիրքը ներբեռնել են 40 անգամ

Մեկնաբանություններ

Կիսվեք Ձեր տպավորություններով