Բոլոր գրքերը

Բոլոր գրքեր, սկսած վերջին ավելացվածներից

Հին Կտակարան

Հին Կտակարանը Աստվածաշնչի առաջին մեծ բաժինն է և հրեական Սուրբ Գրքի՝ Թանախի, հիմքը։ Այն ներառում է աշխարհի արարման, հայրապետների, իսրայելացիների պատմության, օրենքների, մարգարեների և իմաստության մասին գրքերը։ Այս բազմաշերտ ժողովածուն ուսումնասիրում է Աստծո ու մարդու հարաբերությունը, հավատարմությունը, արդարությունը, ազատությունը և հույսը՝ դարերի պատմությունների, աղոթքների ու մարգարեական խոսքերի միջոցով։

Դեռահասը

Ֆեոդոր Դոստոևսկի

«Դեռահասը» Ֆեոդոր Դոստոևսկու հոգեբանական վեպն է՝ տասնիննամյա Արկադի Դոլգոռուկու ինքնաճանաչման ու հասունացման ճանապարհի մասին։ Անօրինածին լինելով՝ նա պայքարում է իր ինքնության, հոր հետ բարդ հարաբերությունների և հասարակության մեջ սեփական տեղը գտնելու համար։ Անկախ ու հարուստ դառնալու նրա մոլուցքային երազանքը նրան տանում է ընտանեկան գաղտնիքների, խարդավանքների և հիասթափությունների աշխարհ։ Վեպը խորությամբ անդրադառնում է երիտասարդության խռովքին, ծնողների ու երեխաների անհասկացվածությանը, փառասիրությանը և սիրո փնտրտուքին։

Դևեր

Ֆեոդոր Դոստոևսկի

«Դևեր»-ը Ֆեոդոր Դոստոևսկու քաղաքական-հոգեբանական վեպն է, որը պատմում է ռուսական գավառական քաղաքում հեղափոխական գաղափարներով տարված երիտասարդների խմբի մասին։ Նրանց մոլեռանդությունը, գաղտնի դավադրությունները և իշխանության ձգտումը աստիճանաբար քայքայում են թե՛ իրենց, թե՛ շրջապատող մարդկանց կյանքը։ Վեպը խորությամբ ուսումնասիրում է հավատքի կորստի, բարոյական պատասխանատվության, արմատական գաղափարախոսությունների և հասարակական քաոսի թեմաները։

Անասնաֆերմա

Ջորջ Օրուել

«Անասնաֆերման» քաղաքական երգիծանք է կենդանիների մասին, որոնք վտարում են իրենց տիրոջը՝ արդար և հավասար կյանք ստեղծելու հույսով։ Սակայն ժամանակի ընթացքում խոզերը զավթում են իշխանությունը և սկսում են կրկնել նախկին բռնապետության մեթոդները։ Վեպը քննադատում է բռնատիրությունը, իշխանության ապականիչ ուժը և հեղափոխական իդեալների դավաճանությունը։

Նոր Կտակարան

Նոր Կտակարան

Նոր Կտակարանը Սուրբ Գրքի երկրորդ մասն է, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի կյանքը, ուսմունքը, խաչելությունն ու հարությունը։ Այն ներառում է Ավետարանները, Առաքյալների գործերը, առաքելական թղթերը և Հայտնության գիրքը։ Ավետարանները ներկայացնում են Քրիստոսի ուսմունքը՝ սիրո, ներողամտության, ողորմածության, հավատքի և մարդու փրկության մասին։ Առաքյալների գործերն ու թղթերը պատմում են առաջին քրիստոնեական համայնքների ձևավորման, հավատքի տարածման և հավատացյալների հոգևոր կյանքի մասին։ Նոր Կտակարանը քրիստոնեական աշխարհի հիմնարար գրքերից է և դարեր շարունակ եղել է բարոյական, հոգևոր ու մշակութային կարևոր ուղեցույց։ Գիրքը «Նոր Էջմիածին» թարգմանությամբ է, ժամանակակից արևելահայերենով։

Արթնացի՛ր, հա՛յ մարդ

Արթնացի՛ր, հա՛յ մարդ

Հայկ Ասատրյան

Ժողովածուի մեջ ամփոփված են Հայկ Ասատրյանի «Մտածումներ հայկական ճգնաժամի, հայ յեղափոխութեան եւ Մայիս 28-ի մասին» և «Ցեղանենգ շէյթանը» գրքույկները («Հ. Ա.» ստորագրությամբ հրատարակվել են Սոֆիայում 1933թ. «Ռահվիրա» տպարանում, «Նայիրի» մատենաշարով), երեք հոդվածները, նրա մասին Կարո Գևորգյանի, Սոսյաց տղայի (Կարո Մեհյան), Ավոյի (Ավետիս Թումոյան) հուշ-հրապարակումները և ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից կատարված հարցաքննության պահպանված քաղվածքը: Հրատարակությունը պատրաստել է Ավագ Հարությունյանը։

Գրառումներ մեռյալ տնից

Գրառումներ մեռյալ տնից

Ֆեոդոր Դոստոևսկի

Վեպը հիմնված է հեղինակի սեփական փորձի վրա, սիբիրյան դատապարտյալների ճամբարում: 19-րդ դարի դաժան քրեական համակարգի ֆոնի վրա վեպն ընթերցողին խորասուզում է բանտարկյալների կյանքի, նրանց պայքարի և բանտում մարդկային էության բարդությունների մեջ: Դոստոևսկին ուսումնասիրում է տառապանքի, բարոյականության և փրկագնման ցանկության թեմաները` խորը պատկերացում տալով ծայրահեղ իրավիճակներում մարդու վիճակի մասին:

Դժվար է Աստված լինել

Դժվար է Աստված լինել

Ստրուգացկի եղբայրներ

«Դժվար է Աստված լինել» ստեղծագործությունը դասական գիտաֆանտաստիկ վեպ է, որի դեպքերը տեղի են ունենում մի մոլորակի վրա, որը շատ նման է Երկրին, միջնադարյան ժամանակաշրջանում: Գաղտնի կերպով այստեղ գնտվող մեկը, ով Երկիր մոլորակից է, կանգնած է երկընտրանքի առաջ, օգնե՞լ այս մոլորակի հասարակությանը, թե՞ չմիջամտել նրանց կյանքին: Մինչ նա աննկատ մնալով շրջում է բարդ և հաճախ դաժան այս աշխարհում, նա բախվում է բազմաթիվ հարցերի, որոնք նրան մտածելու տեղիք են տալիս: Վեպում խոսվում է իշխանության, բարոյականության և հասարակության զարգացման մեջ միջամտության հետևանքների մասին:

Ոճիր և պատիժ

Ոճիր և պատիժ

Ֆեոդոր Դոստոևսկի

Ֆեոդոր Դոստոևսկու այս հայտնի վեպը պատմում է աղքատ ուսանող Ռոդիոն Ռասկոլնիկովի մասին, որը, առաջնորդվելով իր վտանգավոր գաղափարներով, ծանր հանցագործություն է կատարում։ Սակայն դրանից հետո նա հայտնվում է վախի, մեղքի զգացման և ներքին հակասությունների ծանր ճնշման տակ։ Հետաքննության ընթացքին զուգահեռ բացահայտվում է հերոսի հոգեբանական պայքարը սեփական խղճի ու համոզմունքների միջև։ Վեպը խորությամբ ուսումնասիրում է հանցագործության բարոյական հետևանքները, մարդկային տառապանքը, սերն ու հոգևոր վերածնունդը։ «Ոճիր և պատիժը» համաշխարհային գրականության ամենանշանակալի հոգեբանական վեպերից մեկն է։

Ծիծաղելի մարդու երազը

Ծիծաղելի մարդու երազը

Ֆեոդոր Դոստոևսկի

Այս ստեղծագործությունում հեղինակը խոսում է գլխավոր հերոսի ներաշխարհի, նրա փիլիսոփայական մտորումների և ներքին հակասությունների մասին։ Հերոսը երազ է տեսնում, որտեղ նա հանդիպում է տարօրինակ պատկերների և իրադարձությունների, ինչը նրան թույլ է տալիս նոր պատկերացումներ ձեռք բերել կյանքի, լինելու իմաստի և այս աշխարհում սեփական դերի մասին: Այս աշխատությունն արտացոլում է մարդու հոգեբանության, հոգևոր որոնումների և փիլիսոփայական արտացոլման թեմաները։

1 / 114 էջ

1133 գիրք