Օգտագործման պայմաններ

Վերջին փոփոխություն: Օգոստոսի 25, 2026

Պայմանների ընդունում

Մուտք գործելով ebooks.am («Կայք», «Հարթակ») և օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն, Դուք ընդունում և համաձայնում եք սույն Օգտագործման պայմաններին: Եթե համաձայն չեք այս պայմաններից որևէ մեկի հետ, Դուք պետք է դադարեք օգտագործել Կայքը: ebooks.am-ը իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Օգտագործման պայմաններում` առանց որևէ նախնական զգուշացման։ Դուք պետք է վերանայեք այս պայմանները ամեն անգամ Կայքի ծառայություններից օգտվելուց կամ հաշիվ մուտք գործելուց առաջ։

Ծառայություններ

ebooks.am-ը 2018 թվականից սկսած հավաքել և մեկտեղել է ավելի քան 1120 էլեկտորոնային գրքեր, որոնք հասանելի են համացանցում և կարելի է գտնել տարբեր կայքերում։ Նպատակը եղել է օգտատերերին արագ և մատչելի հնարավորություն տալ, որպեսզի կարողանան կարդալ տարբեր բնագավառներին վերաբերող գրքեր։

Վերջին տարիների ընթացքում Կայքը փոփոխել և ընդլայնել է իր ծառայությունների շրջանակը։ Մասնավորապես, օգտատերերը կարող են կարդալ առցանց, գրել գրառումներ և գրքերի ամփոփումներ, սահմանել նպատակներ և հետևել ընթացքին, գրանցել փոխառություններ։ Օգտատերերը կարող են նաև դառնալ հեղինակ՝ գրել սեփական գրքերը և հրապարակել դրանք Հարթակում, ինչի պայմանները սահմանված են ստորև՝ «Օգտատերերի հրապարակած գրքերը և հեղինակային իրավունքները» բաժնում։

Հաշիվ

ա. Եթե ցանկանում եք օգտվել Կայքի ծառայություններից, ապա պետք է ստեղծել հաշիվ: Կայքում կարող եք գրանցվել և մուտք լինել օգտագործելով Ձեր էլ. հասցեն, կամ եթե ունեք հաշիվ Google կամ LinkedIn սոցիալական ցանցերում, ապա կարող եք մուտք գործել նաև օգտագործելով այդ հաշիվներից որևէ մեկը:

բ. Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի տվյալների գաղտնիության պահպանման համար (օրինակ, պետք չէ կիսվել Ձեր հաշվի անձնական տվյալներով այլ մարդկանց/օգտատերերի հետ) և լիովին պատասխանատու եք Ձեր հաշվի ներքո տեղի ունեցող բոլոր գործողությունների համար: Ձեր հաշվի ցանկացած չարտոնված օգտագործման կամ մուտքի համար Դուք պետք է անմիջապես տեղեկացնեք մեզ:

Օգտատիրոջ կողմից ստեղծված բովանդակություն

ա. Օգտատերը կարող է գնահատական և կարծիք թողնել Կայքում առկա էլեկտրոնային գրքերի համար, ինչպես նաև մասնակցել գրքերի էջերում իրականացվող քննարկումներին՝ մեկնաբանությունների միջոցով։ Կարծիքները և մեկնաբանությունները, Կայքի կողմից սահմանված պայմաններին համապատասխան լինելու դեպքում, կարող են հրապարակվել, ինչի արդյունքում դրանք հասանելի կլինեն Հարթակի մյուս օգտատերերին, որոնք կարող են դրանք կարդալ, արձագանքել, հավանել կամ ներկայացնել բողոք։ Կարծիք կամ մեկնաբանություն հրապարակելով՝ օգտատերը Կայքին տրամադրում է ոչ բացառիկ, անհատույց թույլտվություն՝ այդ բովանդակությունն օգտագործելու, ցուցադրելու, մշակելու, փոփոխելու, հրապարակելու և տարածելու՝ Կայքի գործունեության շրջանակներում:

բ. Օգտատերը լիովին պատասխանատվություն է կրում իր կողմից հրապարակված կարծիքների, գնահատականների, մեկնաբանությունների և այլ բովանդակության համար։ Այդ բովանդակությունը պետք է վերաբերի համապատասխան գրքին կամ քննարկման թեմային և կարող է ներառել օգտատիրոջ անձնական կարծիքը, վերլուծությունը կամ գնահատականը։ Եթե բովանդակությունը ներկայացվում է հայերեն լեզվով, այն պետք է գրված լինի մեսրոպատառ հայերենով։ Բովանդակությունը չպետք է պարունակի վիրավորական, զրպարտչական, անպարկեշտ կամ այլ անթույլատրելի արտահայտություններ, ինչպես նաև չպետք է խախտի երրորդ անձանց իրավունքները։ Հարթակը պատասխանատվություն չի կրում արտաքին կայքերի առկայության, բովանդակության կամ ճշտության համար, որոնց օգտատերերը կարող են հղում կատարել իրենց կողմից ստեղծված բովանդակության մեջ։

գ. ebooks.am-ը իրավունք ունի իր հայեցողությամբ մերժել, թաքցնել, խմբագրել կամ հեռացնել օգտատերերի կողմից ստեղծված ցանկացած բովանդակություն, եթե այն խախտում է սույն Օգտագործման պայմանները, ինչպես նաև սահմանափակել կամ դադարեցնել նման խախտումներ թույլ տված օգտատերերի համապատասխան հնարավորությունները, ընդհուպ մինչև արգելափակել հաշիվը։

Օգտատերերի հրապարակած գրքերը և հեղինակային իրավունքները

ա. Հարթակը օգտատիրոջը հնարավորություն է տալիս ստեղծել հեղինակի էջ, գրել սեփական գիրք կամ ներկայացնել իր կատարած թարգմանությունը կամ մշակումը և այն ներկայացնել ստուգման՝ Հարթակում հրապարակելու համար։ Հրապարակվելուց հետո գիրքը հասանելի է դառնում Հարթակի մյուս օգտատերերին՝ առցանց ընթերցելու համար, և դրա նկատմամբ գործում են գրքերին վերաբերող մյուս հնարավորությունները՝ գնահատական, կարծիք, մեկնաբանություն, պիտակավորում, ցուցակներ և այլն։

բ. Հեղինակային իրավունքի պատկանելությունը։ Ձեր գրած գրքի նկատմամբ հեղինակային և հարակից բոլոր իրավունքները մնում են Ձեզ։ ebooks.am-ը չի ձեռք բերում Ձեր ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունք և չի հավակնում դրան։ Հարթակում հրապարակելը որևէ կերպ չի սահմանափակում Ձեր իրավունքը՝ նույն ստեղծագործությունը հրապարակելու այլ վայրերում, տպագրելու կամ այլ կերպ տնօրինելու այն Ձեր հայեցողությամբ։

գ. Հարթակին տրվող թույլտվությունը։ Գիրքը ստուգման ներկայացնելով և հրապարակելով՝ Դուք ebooks.am-ին տրամադրում եք ոչ բացառիկ, անհատույց, տարածքային սահմանափակում չունեցող թույլտվություն՝ գիրքը պահելու, տեխնիկապես մշակելու (օրինակ՝ ձևաչափելու և ցուցադրման համար պատրաստելու), Հարթակի օգտատերերին ցուցադրելու, ինչպես նաև գրքի վերնագիրը, շապիկը, նկարագրությունը և ոչ մեծ հատվածներ Հարթակի ներսում ու Հարթակի մասին տեղեկացնող նյութերում օգտագործելու համար։ Այս թույլտվությունը տրվում է բացառապես Հարթակի գործունեության շրջանակներում և չի ներառում գիրքը վաճառելու, լիցենզավորելու կամ երրորդ անձանց փոխանցելու իրավունք։

դ. Թույլտվության դադարեցումը։ Ցանկացած պահի Դուք կարող եք գիրքը հանել ցանկից կամ ջնջել այն։ Այդ պահից գիրքը դադարում է հասանելի լինել օգտատերերին, և վերը նշված թույլտվությունը դադարում է գործել՝ բացառությամբ տեխնիկապես անհրաժեշտ պահուստային պատճենների և ժամանակավոր քեշի, որոնք հեռացվում են ողջամիտ ժամկետում։

ե. Ձեր հավաստիացումները։ Գիրք հրապարակելով՝ Դուք հաստատում եք, որ այն Ձեր ստեղծագործությունն է, կամ որ Դուք ունեք այն հրապարակելու համար անհրաժեշտ բոլոր իրավունքները, և որ դրա հրապարակումը չի խախտում երրորդ անձանց հեղինակային, անձնական կամ այլ իրավունքները։ Ուրիշի ստեղծագործությունը որպես սեփականը ներկայացնելը սույն Օգտագործման պայմանների կոպիտ խախտում է և հանգեցնում է գրքի հեռացման, իսկ կրկնվելու դեպքում՝ նաև հաշվի արգելափակման։ Նման հրապարակման հետևանքով երրորդ անձանց առջև առաջացած պատասխանատվությունը կրում է օգտատերը։

զ. Ուրիշի ստեղծագործության հրապարակումը։ Հարթակը հնարավորություն է տալիս հրապարակել նաև ուրիշի ստեղծագործությունը՝ Ձեր կատարած թարգմանությունը, խմբագրած կամ կազմած հրատարակությունը։ Այդ դեպքում գիրքը վերագրվում է բնագրի հեղինակին, իսկ Դուք նշվում եք որպես թարգմանիչ, խմբագիր կամ կազմող։ Ներկայացնելիս Դուք պարտավոր եք նշել, թե ինչ հիմքով եք հրապարակում այն՝ (i) բնագրի հեղինակային իրավունքի գործողության ժամկետը լրացել է (Հայաստանում՝ որպես կանոն, հեղինակի մահվանից 70 տարի հետո), և թարգմանությունը կամ մշակումը Ձերն է, (ii) իրավատերը տվել է հրապարակելու թույլտվություն, կամ (iii) ստեղծագործությունը հրապարակված է այդպիսի օգտագործում թույլատրող լիցենզիայով։ Թույլտվությունը կամ լիցենզիան հաստատող փաստաթղթերը պահելու պարտականությունը կրում է օգտատերը, և ebooks.am-ը իրավունք ունի պահանջել դրանք։ Ձեր կատարած թարգմանության կամ մշակման նկատմամբ հեղինակային իրավունքները մնում են Ձեզ և չեն տարածվում բնագրի վրա։

է. Ստուգումը և մոդերացիան։ Հրապարակվելուց առաջ գիրքն անցնում է ստուգում։ ebooks.am-ը իրավունք ունի իր հայեցողությամբ մերժել հրապարակումը, պահանջել փոփոխություններ, հանել գիրքը ցանկից կամ հեռացնել այն Հարթակից, եթե այն խախտում է սույն Օգտագործման պայմանները կամ օրենսդրության պահանջները։ Ստուգումը վերաբերում է տեխնիկական և բովանդակային համապատասխանությանը և չի հանդիսանում գրքի իրավական մաքրության կամ հեղինակային իրավունքի պատկանելության հաստատում։

ը. Տեքստի պաշտպանությունը և դրա սահմանները։ Հրապարակված գրքերը օգտատերերին ցուցադրվում են որպես տեքստ՝ բացառապես առցանց ընթերցելու համար։ Հարթակում կիրառված են պաշտպանության որոշակի միջոցներ. տեքստի ընտրումը, պատճենումը և համատեքստային ընտրացանկն անջատված են, իսկ գիրքը ֆայլով ներբեռնելու հնարավորություն չի տրամադրվում։

թ. Այնուամենայնիվ, Դուք հասկանում և ընդունում եք, որ համացանցում ցուցադրվող որևէ տեքստ սկզբունքորեն հնարավոր չէ լիարժեք պաշտպանել։ Վերոնշյալ միջոցները զսպող բնույթ ունեն և երաշխիք չեն հանդիսանում։ Չարամիտ գործող անձը կարող է, օրինակ, դիտել էջի սկզբնական կոդը (HTML), օգտվել բրաուզերի մշակողի գործիքներից, կատարել էկրանի պատկերի հանույթ (screenshot), լուսանկարել էկրանը, կիրառել տեքստի ճանաչման (OCR) կամ ավտոմատացված հավաքման ծրագրեր, կամ պարզապես ձեռքով վերատպել տեքստը։ Այս գործողությունները կատարվում են օգտատիրոջ սարքի վրա և գտնվում են ebooks.am-ի վերահսկողությունից դուրս։

ժ. Հետևաբար, ebooks.am-ը չի երաշխավորում և տեխնիկապես չի կարող երաշխավորել, որ հրապարակված գիրքը չի պատճենվի, չի պահպանվի կամ չի տարածվի երրորդ անձանց կողմից՝ առանց Ձեր թույլտվության, և պատասխանատվություն չի կրում օգտատերերի կամ այլ անձանց նման գործողությունների, ինչպես նաև դրանցով պատճառված ցանկացած վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտի համար։ Գիրքը հրապարակելու որոշումը Դուք կայացնում եք՝ գիտակցելով այս ռիսկը։ Եթե Ձեր ստեղծագործության համար այդ ռիսկն ընդունելի չէ, խնդրում ենք չհրապարակել այն Հարթակում։

ի. Ընթերցողի պարտավորությունները։ Օգտատերերի հրապարակած գրքերը տրամադրվում են բացառապես անձնական ընթերցանության համար։ Արգելվում է դրանք պատճենել, պահպանել, վերարտադրել, թարգմանել, տարածել, հրապարակել այլ վայրերում կամ օգտագործել առևտրային նպատակով, ինչպես նաև հավաքել ավտոմատացված միջոցներով կամ օգտագործել արհեստական բանականության մոդելների ուսուցման համար՝ առանց հեղինակի գրավոր թույլտվության։ Այս պահանջի խախտումը հանգեցնում է հաշվի արգելափակման՝ անկախ այն բանից, որ հեղինակը պահպանում է խախտողի նկատմամբ օրենքով նախատեսված պահանջներ ներկայացնելու իր իրավունքը։

լ. Երրորդ անձանց չտրամադրելը։ ebooks.am-ը երաշխավորում է, որ օգտատերերի հրապարակած գրքերը չեն վաճառվում, չեն լիցենզավորվում, չեն փոխանցվում և որևէ այլ ձևով չեն տրամադրվում որևէ երրորդ անձի՝ ներառյալ այլ հրատարակիչներ, կայքեր, գովազդային ցանցեր, տվյալների բրոքերներ և արհեստական բանականության մոդելներ մշակող կամ ուսուցանող ընկերություններ։ Հարթակն այդ բովանդակությունը չի օգտագործում նաև սեփական կամ երրորդ անձանց արհեստական բանականության մոդելների ուսուցման նպատակով։ Բացառություն են կազմում միայն. (i) ամպային և ենթակառուցվածքային ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնց սերվերներում տեխնիկապես պահվում են Հարթակի տվյալները և որոնք հանդես են գալիս բացառապես որպես տեխնիկական մշակող՝ առանց բովանդակությունը սեփական նպատակներով օգտագործելու իրավունքի, և (ii) օրենքով նախատեսված դեպքերը, երբ տեղեկատվության տրամադրումը պարտադիր է իրավասու պետական մարմնի պահանջով։

խ. Իրավունքի խախտման մասին հաղորդումը։ Եթե գտնում եք, որ Հարթակում հրապարակված որևէ գիրք խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք կապվել մեզ հետ info@ebooks.am հասցեով՝ նշելով գրքի հասցեն Հարթակում և Ձեր իրավունքը հաստատող տվյալները։ Ստուգելուց հետո մենք հնարավորինս սեղմ ժամկետում կհեռացնենք տվյալ բովանդակությունը Հարթակից։

Բաժանորդագրություն

Բաժանորդագրություն չունենալու դեպքում, օգտատերը կարող է կարդալ մի շարք գրքեր, պահպանել և պիտակավորել ցանկացած գիրք։ Եթե օգտատերը ցանկանում է օգտվել Հարթակի բոլոր ծառայություններից և հնարավորություններից (բոլոր գրքերի հասանելիություն, սահմանել նպատակներ, պիտակավորել և դասակարգել, սահմանել նպատակներ, գրել գրառումներ և ամփոփումներ), ապա օգտատերը պետք է ունենա ամսական կամ տարեկան բաժանորդագրություն: Ամսական բաժանորդագրությունը թարմացվում է ամեն ամիս, իսկ տարեկան բաժանորդագրությունը՝ ամեն տարի: Օգտատերը կարող է ցանկացած պահի չեղարկել բաժանորդագրությունը կամ փոխել բաժանորդագրության փաթեթը:

Կայքում վճարումները տեղի են ունենում Stripe համակարգի միջոցով, որը հանդիսանում է համացանցի ամենաանվտանգ վճարային համակարգերից մեկը։ Կայքը իր տվյալների բազայում չի պահպանում օգտատիրոջ վճարման միջոցի (քարտի) հետ կապված որևէ տեղեկություն, դա անում է Stripe-ը և պահպանում է միայն մասնակի տեղեկություն: Կայքը կարող է միայն հարցում ուղարկել Stripe-ին և ստանալ օգտատիրոջ քարտի վերջին 4 թվերը այն նպատակով, որպեսզի օգտատիրոջը տեղեկացնի, թե ինչ բանկային քարտ է օգտատործել նախկին վճարումների համար և փոխարինել այն, եթե ցանկանում է։

Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն

ebooks.am-ը կարևորում է օգտատերերի գաղտնիությունը և ձեռնարկում է ամեն հնարավոր միջոց օգտատերերի տեղեկությունները պաշտպանելու համար: Օգտատերերի տվյալները պահվում է անվտանգ տվյալների բազաներում, որոնք պատկանում են ամպային ծառայություններ տրամադրող ընկերություններին: Կայքը ծրագրավորված է այնպես, որ նվազագույնի հասցվի շահագործման ռիսկերը:

Քուքիներ

Կայքն օգտագործում է քուքիներ, որպեսզի կարողանա մատուցել անխափան ծառայություն, ինչպես նաև էլ ավելի բարելավի Կայքի աշխատանքը: Կան հիմնական և ոչ հիմնական քուքիներ: Հիմնական քուքիները նրանք են, առանց որի անհնար կլինի Կայքի աշխատանքը։ Դրանք նաև օգտագործվում են Կայքի մասին տվյալներ հավաքելու նպատակով, սխալներն ու խնդիրները անհապաղ հայտնաբերելու և լուծելու համար։ Ոչ հիմնական քուքիները օգտագործվում են մարքեթինգային նպատակով։

Պատասխանատվության սահմանափակում

ա. Կայքը ձգտում է միշտ տրամադրել ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն, սակայն այն չի կարող երաշխավորել էլեկտրոնային գրքերի բովանդակության բացարձակ ճշգրտությունը:

բ. Կայքը էլեկտրոնային գրքերը ձեռք է բերում համացանցի բաց աղբյուրներից: Մենք չենք կարող պատասխանատվություն կրել էլեկտրոնային գրքերի համար, որոնց հեղինակները կապվում են մեզ հետ հեղինակային իրավունքի խախտման մասին, եթե մենք դրանք ստացել ենք բաց աղբյուրներից: Այնուամենայնիվ, եթե գիրքը հայտնվել է համացանցում առանց թույլտվության, հեղինակային իրավունքի խախտմամբ, և եթե այն հասանելի է նաև այս Հարթակում, հեղինակները պետք է կապվեն մեզ հետ, և մենք հնարավորինս շուտ կհեռացնենք գիրքը Հարթակից: Մենք նաև փորձում ենք պահպանել յուրաքանչյուր գրքի աղբյուրը, որպեսզի իմանանք, թե որտեղից ենք այն ստացել, ինչը մեզ կօգնի լինել էլ ավելի օգտակար հեղինակային իրավունքի խախտումների դեմ հարցում։