Վերնագիր:Ժանտախտը

Նկարագրություն:«Ժանտախտը» հակաճգնաժամային քրոնիկ վեպ է: Դրա գլխավոր առանձնահատկությունը հստակ ընդգծված օբյեկտիվությունն է, որն էլ իր հերթին բերում է նրան, որ բացակայում են վառ գունավորված նկարագրությունները: Վեպը կրում է համամարդկային և ապաժամանկյա ենթատեքստեր: Ինչպես յուրաքանչյուր էքզսիտենցիալիստական փիլիսոփայության մեջ, այնպես էլ այստեղ մահը դառնում է գլխավոր կերպարների անբաժան ուղեկիցը: Աբսուրդը մարդկային խառնվածքի ակտիվության ու դրա վերջնական զրոյական արդյունքի հակադրության մեջ է. վերջնական արդյունքն անհատի մահն է ու գուցե նաև ողջ մարդկության ոչնչացումը: «Ժանտախտը» վեպում Քամյուն փորձ է կատարել գտնելու մարդկային ազատության խնդրի պատասխանն այն աշխարհում, որտեղ սովորական բարոյական հրամայականներն սպառել են իրենց: Կարելի է ասել, որ ժանտախտը ստիպեց Օրանի բնակիչներին փոխելու բարոյական նորմերի ու արժեքների վերաբերյալ իրենց վերաբերմունքը:

Հեղինակ:Ալբեր Քամյու

Լեզու:Հայերեն

Տարեթիվ:1947

Ձևաչափ: PDF

Գիրքը ներբեռնել են 598 անգամ

Մեկնաբանություններ

Կիսվեք Ձեր տպավորություններով
Շնորհակալություն, որ հնարավորություն եք տալիս օգտվելու։
dariko_aloyan_19, 27 Հոկտեմբեր