Վերնագիր:Ղարաբաղի արծիվը

Նկարագրություն:«Ղարաբաղի արծիվը» արցախական թեմայով գրված երրորդ պատմավեպն է հայ գրականության մեջ՝ Լեոյի «Մելիքի աղջիկը» և Սերո Խանզադյանի «Շուշի» գործերից հետո։ Հավելենք, որ Վազգեն Օվյանը Արցախի գրական օջախի առաջին ու միակ անդամն է, որ դիմել է այդ ժանրին։ Սկզբնաղբյուր ունենալով ռուս հայտնի զինվորական պատմաբան Վ. Պոտտոյի «Ղարաբաղի առաջին կամավորականները» աշխատությունը (1902 թ.), հեղինակը տեսանելի գույներով վերակենդանացրել է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի անցքերը՝ առնչված հայ-ռուսական հարաբերություններին ընդհանրապես և օտար բռնակալների դեմ մղված ազատագրական պայքարին՝ մասնավորապես։ «Հարկավոր է զենք բռնել սովորել,- իր համերկրացիներին է դիմում վեպի կենտրոնական հերոսը՝ Հովհաննես հարյուրապետը,- որպեսզի Աբաս Միրզայի ճանապարհն իսպառ փակենք դեպի Ղարաբաղ»։ Ինչպես, այսինքն, մերօրյա պատերազմում էր։

Հեղինակ:Վազգեն Օվյան

Լեզու:Հայերեն

Տարեթիվ:1993

Ձևաչափ: PDF

Գիրքը ներբեռնել են 64 անգամ

Մեկնաբանություններ

Կիսվեք Ձեր տպավորություններով