Վերնագիր:Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության անատոմիան

Նկարագրություն:Սույն եզակի աշխատությունում համակողմանի լուսաբանված է Ադրբեջանի վայրենի լծի տակ Լեռնային Ղարաբաղի հայության վերապրած 70-ամյա մղձավանջը։ Համառ փաստերով, անձնական՝ ականատեսի դիտարկումներով և հարյուրավոր դեռ չհրապարակված փաստաթղթերով, որոնց մի զգալի մասը ունի «խիստ գաղտնի» մակագրություն, բացահայտված են Արցախ-Ղարաբաղի քաջարի հայության նկատմամբ իրագործված ազգային խտրական դաժան քաղաքականության գումարելիները՝ հանցագործությունները, վայրագությունները, որոնք ունեցել են մի անսքող նպատակ՝ հայաթափել Ղարաբաղը։ Գրքում Ղարաբաղի հայության իրական կյանքը պատկերված է այնպես, ինչպես այն իրականում եղել է։ Այս առումով աշխատությունը ձեռք է բերել բոլորովին նոր հնչեղություն, մեթոդաբանական նոր մոտեցումներով հրապարակախոսական շիկացած երանգ։ Աշխատությունն ունի Արցախի հիմնահարցին նպաստ բերելու, ադրբեջանցիների պատրանքային սուտն ու կեղծիքը հերքելու փաստական ուժ։

Հեղինակ:Շահեն Մկրտչյան

Լեզու:Հայերեն

Տարեթիվ:2003

Ձևաչափ: PDF

Գիրքը ներբեռնել են 7 անգամ

Մեկնաբանություններ

Կիսվեք ձեր տպավորություններով