Վերնագիր:Պատմություն (Արիստակես Լաստիվերցի)

Նկարագրություն:Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Xդ. և XI դ. 1-ին կեսի Հայոց կաթողիկոսների (Պետրոս Ա Գետադարձ, Խաչիկ Բ Անեցի, Սարգիս Ա Սևանցի), աստվածաբան վարդապետների և մատենագիրների (Սարգիս, Տիրանուն, Ենովք, Ստեփանոս Տարոնեցի, Սամվել Կամրջաձորեցի, Հովհաննես Կոզեռն) մասին։ Կարևոր են տեղեկությունները կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի քաղաքական գործունեության մասին (1022-ի Տրապիզոնի բանակցությունները, նրա դիրքորոշումը 1045-ի Բյուզանդիայի քաղաքականության հանդեպ և հայրենադավ դերը Անին Բյուզանդիային հանձնելու գործում)։ Թոնդրակյան շարժմանը նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Արիստակես Լաստիվերցու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։

Հեղինակ:Ա․ Գ․ Աբրահամյան

Լեզու:Հայերեն

Տարեթիվ:1971

Ձևաչափ: PDF

Գիրքը ներբեռնել են 6 անգամ

Մեկնաբանություններ

Կիսվեք ձեր տպավորություններով