Վերնագիր:Զանգեզուրի գոյամարտը

Նկարագրություն:Պատմագիտական հետազոտությունների, մամուլի նյութերի և արխիվային փաստաթղթերի լայն ընդգրկմամբ ցույց է տրված Զանգեզուրի հայության հերոսական գոյամարտը, որ նա հանուն իր ազատության 1920-1921 թթ․ մղել է ռուսական 11-րդ կարմիր բանակի և Խորհրդային Ադրբեջանի զորամասերի դեմ, դրանով իսկ ձախողելով գավառն Ադրբեջանին ենթարկելու բոլոր փորձերը։ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի անբաժան մաս կազմեց լեռնավայրի հայության աներևակայելի տոկունության և անձնազոհ պայքարի շնորհիվ։ Աշխատության մեջ լայնորեն լուսաբանված է Գարեգին Նժդեհի իբրև զորավարի, քաղաքական և պետական գործչի, վճռական դերը նշված ժամանակաշրջանում հայկական գավառում ծավալված գոյամարտի տարիներին։ Գիրքը նախատեսված է պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար։

Հեղինակ:Արամ Սիմոնյան

Լեզու:Հայերեն

Տարեթիվ:2000

Ձևաչափ: PDF

Գիրքը ներբեռնել են 7 անգամ

Մեկնաբանություններ

Կիսվեք ձեր տպավորություններով