Գրքեր, որոնք գրվել և հրապարակվել են կայքում մեր օգտատերերի կողմից

Lilith Avagyan
Հոլլին տեսնում է մի աշխարհ, որը չկա։ Իսկ Դենիելն այդ աշխարհի մի մասն է։ Նա գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ Հոլլին բացում է աչքերը, և աստիճանաբար անհետանում է, քանի դեռ դեղորայքն ու իրականությունը ջնջում են այն ամենը, ինչ մի ժամանակ ողջ էր։ Աղջկա ամեն մի հայացքը, ամեն մի ժպիտը նրա կողքին մնալու հնարավորություն է։ Բայց ի՞նչ անել, եթե նա, ում սիրում ես, կարող է հավերժ անհետանալ, նույնիսկ եթե դեռ հիշում ես նրա անունը։ «Քանի դեռ ինձ տեսնում ես»-ը պատմություն է գիտակցության սահմանների, ցնորքի ու իրականության սահմանագծին ապրող սիրո մասին, և այն մասին, որ հանճարեղ ու ամենաիրական զգացմունքները երբեմն մնում են այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չի տեսնում։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Lilith Avagyan
Սա պատմություն է հիշողության, մեղքի և այնպիսի սիրո մասին, որը կյանքի ու մահվան միջև սահմաններ չի ճանաչում։ Ամեն գիշեր Օլիվիան նույն տղամարդուն է տեսնում երազում։ Նրա հայացքը, ձայնը, վառոդով պատված ձեռքերը՝ կարծես անցյալից ձգվեն դեպի նա։ Օլիվիան չգիտի՝ ով է նա և ինչու է հենց իր մոտ գալիս։ Բայց յուրաքանչյուր նոր երազի հետ նա ավելի է մոտենում պատասխանին՝ այն գիշերվան, երբ պատերազմը նրանից խլեց հորը, իսկ մեկ ուրիշը՝ իր կյանքը զոհեց նրա համար։ Եվ երբ անցյալը վերջապես խոսի, Օլիվիան ստիպված կլինի հասկանալ, որ փրկությունը միշտ զոհաբերություն է պահանջում։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Կարապետ
Սովորական կյանքի անսովոր ակնթարթներ՝ սեղմված մի քանի տողի մեջ։ Իմ «Միկրոպատմվածքներ» ժողովածուն կարճ, բայց խորը պատմությունների շարք է մեր վախերի, կորուստների, սիրո, հույսերի ու հավաքական միամտության։ Ամեն պատմվածք մի փոքրիկ հայելի է, որի մեջ ընթերցողը կտեսնի իրեն, իր անցյալն ու պատասխանատվությունը ապագայի հանդեպ։ Կարդացվում են մեկ շնչով, բայց երկար մտորելու տեղիք են տալիս։

Անի Հերունի
«Սևանի առեղծվածը» վեպը խորհրդավոր ու զգացմունքային պատմություն է, որի իրադարձությունները ծավալվում են Սևանի խորհրդավոր բնապատկերների ու գաղտնիքների միջավայրում։ Վեպում իրականությունն ու առեղծվածը միահյուսվում են՝ հերոսներին տանելով դեպի անցյալի չբացահայտված պատմություններ, գաղտնիքներ և ճակատագրական բացահայտումներ։ Սա պատմություն է ոչ միայն առեղծվածի բացահայտման, այլև մարդու ներաշխարհի, ընտրությունների, սիրո և այն գաղտնիքների մասին, որոնք երբեմն տարիներ շարունակ թաքնված են մնում մարդու և բնության խորքերում։

LN
Գիրքը Ավրորայի և այլ դեռահասների մասին է, որոնք սիրո, հիասթափությունների ու ցավի միջով փորձում են հասկանալ իրենց և շրջապատող մարդկանց։ Գիրքը նաև խոսում է մարդկանց «դիմակների», չարտահայտված զգացմունքների, անցյալի վերքերի և հույսը չկորցնելու մասին։

Նարեկ Սերոբյան
«Առաջին և վերջին քայլը» պատմություն է մի երիտասարդի մասին, ով երազում է ճանաչված դառնալ, բայց ճանապարհին աստիճանաբար կորցնում է իր իրական չափանիշները՝ չնկատելով, թե որքան հեռու է գնում սեփական ցանկությունների հետևից։ Մի սխալ ընկալում կարող է փոխել մարդու վերաբերմունքը մարդկանց, իր և ամբողջ կյանքի նկատմամբ։ Բայց երբ անցյալից փախչել այլևս հնարավոր չէ, ամենադժվար քայլը դառնում է ոչ թե առաջ գնալը, այլ սեփական սխալների առաջ կանգնելը։ Որովհետև երբեմն մեկ քայլը բավական է մի ամբողջ կյանք փոխելու համար։

Վատ գրող
Главный герой Человек. Ему около тридцати. Одновременно моложе и старше своего возраста. Интроверт-меланхолик с диагностированными психологическими расстройствами. Работает двенадцать часов в сутки, учится заочно. Курит. Разбирается в двигателях. Не умеет быть удобным. Но он не один, рядом с ним Тень, его альтер-эго, внутренний голос, тёмная сторона. Одета так же, но зеркально. Движется резче, угловатее. Иногда — враг. Иногда — единственный честный собеседник. Но что случиться, если вдруг Тень перестанет быть отдельным персонажем и станет тем, чем и должна быть: тенью. Возможно ответы на все вопросы знает невидимый Голос: то, что остаётся, когда снять все маски. Перед вами пьеса - монологический роман․․․

Հովսեփ Մեսրոպյան
Պատմությունը շոշափում է առաջին սիրո, կորստի, կյանքի անսպասելի շրջադարձերի և երաժշտության թեմաները։ Այն ցույց է տալիս, որ որոշ մարդիկ մեր կյանք են մտնում ոչ թե հավերժ մնալու, այլ մեզ փոխելու և արթնացնելու համար։

Arpine Mirzoyan
Կյանքի ընթացքում մարդը ձեռք է բերում բազմաթիվ հոգևոր և հուզական սպիեր։ Ժամանակի ընթացքում դրանք այնքան են շատանում, որ նա ստիպված է անցնել «մաշկազերծման» ցավոտ, բայց անհրաժեշտ ճանապարհը։ Այդ ճանապարհը բաղկացած է տարբեր փուլերից, որոնց ընթացքում նա աստիճանաբար ազատվում է իր կուտակված սպիերից, մաքրում ինքն իրեն և վերածնվում՝ նոր մաշկով, նոր ինքնությամբ։
16 գիրք